«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ


1/ Պայմանների 17․5 կետով նշված կարգով Բաժանորդային պայմանագրի և վերջինից բխող այլ փաստաթղթերի ստորագրմանը առարկելու վերաբերյալ գրավոր դիմումի բացակայության դեպքում՝ Օպերատորի կողմից լիազորված անձը «BisFlow» պլատֆորմա է ներբեռնում Բաժանորդի կողմից ընտրված պարամետրերով կազմված Բաժանորդային պայմանագիրը կամ վերջինից բխող այլ փաստաթղթեր։

2/ Պայմանագրի երկու կողմերը ստորագրում են «BisFlow» պլատֆորմայի միջոցով․ Օպերատորի լիազորված անձի կողմից փաստաթղթի ստորագրումից հետո միացվում է Բաժանորդի համար ստորագրության ապահովման կոճակը՝ համապատասխան սարքի վրա հայտնվում է ստորագրության վահանակ, և Բաժանորդը ստորագրում է փաստաթուղթը՝ օգտագործելով սարքի հատուկ գրիչը։

3/ Փաստաթղթի երկկողմանի ստորագրումից հետո այն ավտոմատ կարգով ուղարկվում է Բաժանորդի կողմից նշված էլեկտրոնային փոստին։

4/ Բաժանորդային պայմանագիրը և վերջինից բխող այլ փաստաթղթերը կարող են կնքվել ստորագրությունների մեխանիկական և պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրությունների կամ էլեկտրոնային թվային ստորագրություն դնելու միջոցով: Բաժանորդային պայմանագրի, ինչպես նաև վերջինիս կից և վերջինից բխող բոլոր փաստաթղթերի http://rtarmenia.bisflow.io հարթակի միջոցով ստորագրված օրինակ(ներ)ը ևս համարվում է(են) բնօրինակ և ունի(ունեն) նույն իրավաբանական ուժը՝ ինչ ձեռքով ստորագրված օրինակ(ներ)ը:

5/ Բաժանորդն իրավունք ունի առարկել Բաժանորդային պայմանագրի և վերջինից բխող այլ փաստաթղթերի մեխանիկական և պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրությունների կամ էլեկտրոնային թվային ստորագրություն դնելու միջոցով ստորագրելու մեխանիզմին: Այդ դեպքում Օպերատորն ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով Բաժանորդային պայմանագրի և վերջինից բխող այլ փաստաթղթերի՝ թղթային կրիչի վրա կնքման հնարավորություն: Առարկությունը պետք է ներկայացվի գրավոր՝ Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահներից որևէ մեկում: Սույն կետով սահմանված գրավոր առարկության բացակայության դեպքում՝ Բաժանորդն ընդունում է էլեկտրոնային ստորագրության սույն ընթացակարգը։

6/ Սույն ընթացակարգում օգտագործված բոլոր սահմանումները համապատասխանում են «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններում նշված սահմանումներին։


7/ Օպերատորի վավերապայմանները

«ՋԻէՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Աբովյան 2201, Խաղաղության 1

ՀՎՀՀ՝ 00096001,

Բանկային հաշիվ`

“Կոնվերս բանկ” ՓԲԸ

1930011980040100.

Հեռ.` +374 60 464646

Էլ. փոստ` info@rtarmenia.am

Գլխավոր տնօրեն՝

Հայկ Ֆարամազյան