Wink-ն արդեն Ռոստելեկոմի փաթեթների կազմում է ♡

Wink TV և օնլայն կինոթատրոն

Wink-ը Հայաստանում նախադեպը չունեցող ինտերակտիվ հեռուստատեսության և օնլայն կինոթատրոնի հարթակ է, որն ունի գերժամանակակից ու հարմարավետ դիզայն և հասանելի է էկրան ունեցող ցանկացած սարքով և ցանկացած վայրում, որտեղ կա ինտերնետ հասանելիություն: Ռոստելեկոմի բաժանորդները, ունենալով Wink հեռուստատեսային հարթակի մեկ օգտահաշիվ, կստանան ծառայությունները միաժամանակ 5 սարքով՝ այսպիսով ստանալով հասանելիություն հարթակի ողջ բովանդակությանը ընտանիքի բոլոր անդամների համար: Wink-ի բովանդակությունը կարելի է դիտել Smart հեռուստացույցով, սմարթֆոնով և պլանշետով՝ բջջային հավելվածով, ինչպես նաև նոութբուքով և համակարգչով՝ wink.am կայքում։ 

Wink հեռուստատեսային հարթակն ունի բազմազան ֆունկցիոնալ հնարավորություններ catch-up, եթերի դադար, ծնողական վերահսկողություն և այլն։ Այն նաև հնարավորություն է տալիս կիսվել հարթակի ֆիլմերով և սերիալներով ընկերների հետ՝ համատեղ դիտման համար, փոխարինել գնված ֆիլմերը, ներբեռնել դրանք ինտերնետի բացակայության դեպքում։

Wink հեռուստատեսային սարքի միացման և կարգավորումների ուղեցույց

Wink TV հարթակի հեռուստաալիքների նախկին հաղորդումները (catch-up) դիտելու ուղեցույց


Պայմաններ

Սակագները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Հավելվածի աշխատանքի համար ինտերնետի նվազագույն արագությունն է 6 Մբ/վ՝ SD ալիքների կամ ֆիլմերի համար, և 8 Մբ/վ՝ HD ալիքների կամ ֆիլմերի համար։

Հավելվածը հասանելի է Apple TV tvOS 12, Android TV 7.0 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով սարքերի համար։

Հավելվածի համար վճարման կարգը կանխավճարային է։

TV ալիքների ցանկն ու դասավորվածությունը սկսած 2023թ-ի հունիսի 5-ից՝ համաձայն 2023 թ․-ի մարտի 22-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կարատելու մասին» օրենքի:

Հատուկ առաջարկը գործում է 05․03․2024-ից մինչև 05.04.2024-ը ներառյալ։ GPON տեխնոլոգիայով տրամադրվում է չերաշխավորված սիմետրիկ ինտերնետ հասանելիություն(առավելագույնը 800 Մբ/վ արագությամբ)՝ լարային միացման դեպքում։ Wi Fi միացման դեպքում տրամադրվող արագությունը պայմանավորված է բաժանորդի կողմից օգտագործվող սարքի-սարքերի տեխնիկական հնարավորությամբ։ Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» հարթակի գործարկումը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն (Ռոստելեկոմ ապրանքանիշով) իրականացնում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ և «Հիբրիդ Փրոդաքշն էնդ Դիսթրիբյուշն» ՍՊԸ հետ համատեղ:


Կարդալ ավելին Փակել

Ի՞նչ և ինչպե՞ս